ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության հինգերորդ մրցափուլի Հայաստան- Ֆարերյան կղզիներ հանդիպումը կսպասարկի հունական մրցավարական անձնակազմը։
Տեղեկությունը հայտնում են ՀՖՖ-ից։
Հանդիպման մրցավար է նշանակվել Թասոս Սիդիրոպուլոսը, մրցավարի օգնականներ՝ Պոլիխրոնիս Կոստարասը և Լազարոս Դիմիտրիադիսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Յոանիս Պապադոպուլոսը:
Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ ժամը 21։00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը Ֆարերյան կղզիների հավաքականի հետ մրցակցի հարկի տակ հանդիպել էր հոկտեմբերի 10-ին։ Խաղն ավարտվել էր ոչ -ոքի՝ 2։2։