Երևանում թարմ մորթած արջեր են վաճառել. կա ձերբակալված

Ներկայում փաստաթղթեր են կազմվել, ներկայացվել քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանում թարմ մորթած արջեր վաճառելու համար տղամարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՆԳՆ է ահազանգել մի քաղաքացի, որսագողության դեպքը բացահայտելու համար ոստիկանության ծառայողները մեկնել են «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկա, որտեղ արջի 2 գլուխ են հայտնաբերել, որոնցից մեկը` ամբողջական մորթիով:
«Որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47–ամյա տղամարդը»,– ասված է հաղորդագրությունում։
Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Որսագողություն Խոսրովի անտառում. սատկած բեզոարյան այծը հայտնաբերվել է ջրատար առվում