ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում բախվել են Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «Գազել» և ««Մերսեդես Բենս» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով թեթև մարդատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ՃՏՊ–ն տեղի է ունեցել Մեղրի-Երևան ավտոճանապարհի 316-րդ կմ-ում։
««Մերսեդես Բենս»–ի վարորդը 1983 թվականին ծնված Ռ. Խ.–ն է, իսկ ուղևորատար տրանսպորտինը` 1949 թվականին ծնված է. Բ.–ն։ Ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, և քանի որ եղել է գազի արտահոսք, փակել են գազի բալոնների փականները։