ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը այսօր հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան՝ Կալկաթայի եկեղեցական վարչության և Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության հրավերով։
Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Նորին Սրբության հետ մեկնել են նաև գավազանակիրը և ասեղնագործության և որմնանկարների վերականգնման մասնագետներ։