Այս գիշեր Ռուսաստանում 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանյան ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիեւի ռեժիմի ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 13 ուկրաինական ԱԹՍ. 12-ը ՝ Կուրսկի մարզի տարածքում և մեկը ՝ Բելգորոդի մարզի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։