Գերիների հարցը պետք է լուծվի, եթե ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովն ունի հումանիտար, մարդասիրական բնույթ․ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով COP-29-ին Հայաստանի մասնակցության հարցին։
«Եթե տվյալ միջազգային հավաքը մարդասիրական, հումանիտար բնույթ ունի, նա պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ արձանագրված է»,- ասել է Քոչարյանը։