Ադրբեջանում այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP- 29 համաժողովը։ Հայաստանն առայժմ պաշտոնապես ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է համաժողովին մասնակցելու հնարավորությունը։ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանը դեռ որոշում չունի։ Այն կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից։Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումներին` ԱԳ փոխնախարարը նշել է. «Դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն մոտեցնել այս տեսակետները»։