44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցում շատ բացահատումներ կան. Քոչարյան

Անդրանիկ Քոչարյան
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ զեկույցն իր հատորներով ու տեսագրությունների վերծանումներով ավարտված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ընթացքում շատ բացահայտումներ են արվել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով կատարված աշխատանքներին։
«Դեկտեմբերին գաղտնիության ռեժիմով փորձաքննությունների փուլ կմտնի։ Զեկույցն իր հատորներով, շատ էջերի, տեսագրությունների վերծանումներով ավարտված է։ Իհարկե, շատ բացահայտումներ կան, առանց դրա չի կարող լինել, ամեն ինչ ամբողջությամբ հրապարակվելու է ԱԺ լիագումար նիստերի դահլիճում»,– նշեց Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ դեռևս հայտնի չէ, թե զեկույցի որ հատվածը գաղտնի կլինի, որ հատվածը կհրապարակվի հանրության համար։
Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց` զեկույցի ներկայացման ժամկետների խախտում չի եղել։
Հարցին` արդյոք բացահայտումներին քրեական գործեր հաջորդելու են, Քոչարյանը պատասխանեց` իհարկե կլինեն։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվեց 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
ԱԺ քննիչ հանձնաժողովը կտա պատասխանը` ովքեր են 44–օրյա պատերազմի մեղավորները. Շահրամանյան
հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեռ 2023–ի դեկտեմբերի 1–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5– 2 ամսվա ընթացքում կկազմի զեկույց և կներկայացնի ՀՀ ազգային ժողովին։