ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան» իր Telegram-ի ալիքում։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 09.45-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել նաև «Շերեմետևո» օդանավակայանի շահագործման համար։ Օդանավակայանը թռիչքների ժամանում և մեկնում ժամանակավորապես չի իրականացնում»,–ասված է հայտարարության մեջ։
Օդանավակայանի անձնակազմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինական ԱԹՍ–ները զանգվածային հարձակում են գործել Մոսկվայի վրա։ Մոսկովյան շրջանի երկնքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 32 անօդաչու թռչող սարք։