ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Վոլչոնկա բնակավայրը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոլչոնկա բնակավայրը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։