Նոր Խարբերդում 17-ամյա պատանուն սպանել են sms հաղորդագրություն ուղարկելու համար

Նոր Խարբերդի բնակիչ Դավիթ Պողոսյանy
Նոր Խարբերդի բնակիչ Դավիթ Պողոսյանy. Արխիվային լուսանկար
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դանակահարողի ինքնությունը։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ոստիկաններն ու քննիչները պարզել են Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Պողոսյանի սպանության որոշ հանգամանքներ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի գերեզմանոցների մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել 6 երիտասարդի միջև։ Նրանցից մեկը` Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Պողոսյանը դանակահարության արդյունքում մահացել է։
«Քրեական և համայնքային ոստիկանները 20-ից ավելի հասցեներում են եղել ու պարզել են, որ տղան թոքի մասում սուր կտրող-ծակող առարկայի հարված է ստացել ու տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։ Վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը»,-գրում է կայքը։
Երիտասարդը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է համեստ ու խելացի անձնավորություն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դանակահարողի ինքնությունը։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարվել։