Մոսկվայի 3 օդանավակայաններում թռիչքների համար ժամանակավոր սահմանափակումները հանվել են

Սահմանափակումների ընթացքում 36 օդանավ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի 3 օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր մտցված սահմանափակումները հանվել են։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան» իր Telegram-ի ալիքում։
«Մոսկվայի ժամանակով ժամը 10:32-ին «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում օդանավերի ընդունման և բաց թողնման սահմանափակումները հանվել են»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սահմանափակումների ընթացքում 36 օդանավ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական ԱԹՍ–ները զանգվածային հարձակում են գործել Մոսկվայի վրա։ Մոսկովյան շրջանի երկնքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 32 անօդաչու թռչող սարք։