ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ռուսական շրջանների վրայով թռչող ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է, ոչնչացվել է ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ դրանցից 17-ը ոչնչացվել է Բրյանսկի շրջանի, երեքը՝ Ռոստովի, երկուսը՝ Բելգորոդի և մեկը՝ Կուրսկի շրջանի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։