ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները նոյեմբերի 10-ի առավոտյան 70 ուկրաինական ԱԹՍ են խոցել, գրեթե կեսը՝ Մոսկվայի մարզի տարածքի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
«ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ 34-ը՝ Մոսկվայի մարզի տարածքի երկնքում, 14-ը՝ Բրյանսկի, յոթական՝ Օռլովի և Կալուգայի, վեցը՝ Կուրսկի և երկուսը՝ Տուլայի մարզի տարածքների երկնքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր Մերձմոսկովյան շրջանում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է տեղի ունեցել։ Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր 32 ԱԹՍ-ի մասին, որոնք խոցվել են Դոմոդեդովո, Ռամենսկոյե և Կոլոմնա շրջաններում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։