Համլետ Սուքիասյանը և Աննա Մկրտչյանը սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ դարձան

Սամբո. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել էր սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությանյունում Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներ բրոնզե մեդալակիրներ են դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Մարտական սամբոյի տղամարդկանց 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը և մարտական սամբոյի կանանց +80 կգ Աննա Մկրտչյանը դարձել են սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել էր սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Իսկ Մայիս Ներսիսյանը արծաթե մեդալ էր նվաճել։
Հիշեցնենք, որ Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունն անցկացվում է Ղասախստանի մայրաքաղաք Աստանայում նոյեմբերի 8-10-ը։ Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականից մրցավայր են մեկնել Կարեն Սարգսյանը, Նարեկ Դալլաքյանը, Կառլեն Մահինյանը, Բորիս Շատվերյանը, Վահագն Չալյանը և Արսեն Խանջյանը։
Հայաստանի սամբոյի կանանց հավաքականից մրցավայր են մեկնել Արփինե Ամիրյանը, Մելինե Մամիկոնյանը, Աննա Մկրտչյանը։ Հայաստանի մարտական սամբոյի տղամարդկանց հավաքականից Աստանա են մեկնել Համլետ Սուքիասյանը, Մայիս Ներսիսյանը, Մհեր Մերջանյանը, Սարգիս Վարդանյանը, Ավետիք Պողոսյանը, Արման Ավանեսյանը, իսկ կանանց հավաքականից՝ Արփինե Մնացականյանն ու Սրբուհի Հովակիմյանը։