ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով 5 կգ քաշով աղջիկ է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։
«5 կգ կշռող երջանկություն․ 55 սմ հասակով ծնվել է փոքրիկ գեղեցկուհի Մարիան։ Նրա ծնունդը վստահվել է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ չնայած երեխայի մեծ քաշին` հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Ծննդալուծումը ընթացել է հարթ և առանց բարդությունների:
Մարիան երիտասարդ ընտանիքի երկրորդ բալիկն է: Երեխան ու մայրիկն արդեն տանն են և իրենց շատ լավ են զգում: