32 մարդ է զոհվել Գազայի հյուսիսում շենքին հասցված հարվածի հետևանքով

Փախստականների ճամբար Գազայի հատվածում
Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Առնվազն 32 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ տուժել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջեբալիա ճամբարում գտնվող շենքին իսրայելական հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը։
Տեղի ունեցածի այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հաղորդում։
Վերջին շաբաթներին իսրայելական բանակը ակտիվ գործունեություն է ծավալում Ջեբալիա ճամբարի շրջանում, որտեղ մեծ թվով պաղեստինցի փախստականներ են բնակվում: Գազայի առողջապահության նախարարությունը կիսաէկսկլավի հյուսիսում իրավիճակն աղետալի է անվանել։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել Գազայի հատվածից։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժել էին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 200 պատանդ վերցրել:
Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: