ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ավելի քան 140 հազար ՀՀ քաղաքացիներ 2024թ-ի առաջին երեք եռամսյակների ընթացքում որպես աշխատանքային միգրանտներ ժամանել են ՌԴ: Նման տվյալներ է ներկայացնում Միասնական միջգերատեսչական տեղեկատվական-վիճակագրական համակարգը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը չի փոխվել։
Այս կատեգորիայի առաջատարը Ուզբեկստանն է. այնտեղից ավելի քան 1,7 միլիոն մարդ մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Երկրորդ տեղում Տաջիկստանն է (884 հազար), երրորդում՝ Ղրղզստանը (570 հազար):