ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի հավաքականի կազմում խմբային վարժություններում 2014-ի ռիթմիկ մարմնամարզության աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդրա Սեմենովան կմասնակցի Հայաստանի միջազգային մրցումներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է 26-ամյա մարզուհու մայրն ու մարզիչը՝ Վիկտորյա Տեկելը։
Սեմենովան Ռուսաստանի հավաքականի կազմում խմբային վարժություններում աշխարհի 2014թ-ի չեմպիոն էր:
«Ալեքսանդրան պատրաստվում է հանդես գալ Հայաստանի համար, նա տարիքով բավական մեծ է, և, իհարկե, շատ է ցանկանում մասնակցել միջազգային մրցումներին», – ասել է Տեկելը։
Նրա խոսքով՝ դուստրը նաև մտադիր է շարունակել ելույթները ներռուսաստանյան մեկնարկներում և Վելիկի Նովգորոդում անցկացնել իր անվան մրցումներ:
Տեկելը նշել է, որ Հայաստանի դրոշի ներքո ելույթները ոչ մի կերպ չեն խանգարի դրան և չեն ազդի ՌԴ-ում գեղարվեստական մարմնամարզության մասսայականացմանն ուղղված նրա գործունեության վրա:
Մարզուհին Հայաստանի դրոշի ներքո արդեն հայտավորված է դեկտեմբերի 13-15-ը Երևանում կայանալիք Բարեկամության գավաթի մրցաշարին:
2018–2020-ին ռուս մարզուհին որակազրկվել է դոպինգի համար։ Վերջին տարիներին հանդես է գալիս անհատական վարժություններում: