Հրազենային վնասվածքից ադրբեջանցի սահմանապահ է մահացել

Հարուցվել է քրեական գործ։ Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանցի սահմանապահ է մահացել ստացած հրազենային վնասվածքից։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով զինվորական դատախազությանը:
Նշվում է, որ զինծառայող Հաբիբ Օրուջևը ծառայել է Կուբաթլիի շրջանի (Սանասար) զորամասերից մեկում:
Հարուցվել է քրեական գործ։ Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Անար Հուսեյնովն ինքնասպան է եղել: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: