ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Մարտական սամբոյի 98կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։
Արցախցի սամբիստն Աստանայի մրցաշարի ընթացքում հաղթել է Տաջիկստանի և Բուլղարիայի ներկայացուցիչներին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Դմիտրի Ելիսեևին: