Իրանի և Հայաստանի կապը ապահովվում է Սյունիքի միջոցով. Մորթեզա Աբեդին Վարամին

Sputnik
Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ։ Նրա խոսքով՝ այսօր մեկ օրվա ընթացքում Իրան-Հայաստան սահմանով երթևեկում են հարյուրավոր բեռնատարներ․
«Իրանի և Հայաստանի կապը ապահովվում է Սյունիքի միջոցով: Սա այսօրվա կամ երեկվա հարաբերություն չէ, 1000 տարիների վաղեմություն ունի։ Եվ ամենամոտ տարածքը Իրանին միշտ եղել է Սյունիքը»։