Տեղի ունեցավ այն, ինչ նախկինում եղել էր Վանաձորի, Փարաքարի, Ալավերդու հետ. Արմեն Բադալյան

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
Sputnik
Գյումրիում ծավալված իրադարձությունները հենց այնպես չեն դասավորվել. Sputnik Արմենիային ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում հայտարարված արտահերթ ընտրությունների փաստը։
«Տեղի ունեցավ այն, ինչ նախկինում եղել էր Վանաձորի, Փարաքարի, Ալավերդու հետ։ Այսինքն` բոլոր այն տարածքներում, որտեղ ՔՊ–ն նախկին ՏԻՄ ընտրություններում կարողացել էր մեծամասնություն ունենալ, որևիցե խնդիր չկա, բոլորը աշխատում են գոհ ու երջանիկ։ Իսկ, որտեղ ՔՊ–ն չի հաղթել կամ կոալիցիոն սկզունքով է կառավարում, փորձ է արվում իխանությունն անուղղակիորեն հսկողության տակ վերցնել»,– ասել է քաղտեխնոլոգը։
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
Մինչ այդ` հոկտեմբերի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները իրենց մանդատներից վաղաժամ հրաժարվելու արձանագրություն էին ներկայացրել։ Ըստ այդմ, ավագանիում այժմ մեծամասնություն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։