«Վեդի ալկո» գործարանում կրակոց է հնչել․ կա վիրավոր

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Գինեվետ գյուղում գործող «Վեդի ալկո» գործարանի տարածքում կրակոց է հնչել, որի հետևանքով կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
««Աստղիկ» բժկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 49-ամյա Սերգեյ Հ․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ»,-գրում է կայքը։
Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 8-ին, ժամը 01։40-ի սահմաններում Սերգեյ Հ․-ին ըստ նախնական տեղեկությունների հրազենային վնասվածքը պատճառել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 49-ամյա Գառնիկ Խ․-ն։
Գառնիկ Խ․-ն ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն՝ իր հետ բերելով նաև հրազենը։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք, որ «Վեդի ալկոն» պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մանվել Ղազարյանին։