ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում ռուսագետների որակավորման դասընթացներ են անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տունը:
Դասընթացները վարել է պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Ֆոկինը Ռոսսոտրուդնիչեստվոյի հրավերով: Հայտնի մասնագետի մեթոդը հիմնված է ասոցիատիվ-պատկերային մտածողության վրա, որը թույլ է տալիս այլ տեսանկյունից նայել գրականությանը և հետաքրքրել առցանց ունկնդիրներին։
Ալեքսանդր Ֆոկին
© Photo
«Դասը պետք է այնպես անցկացնել, որ երբ աշակերտը տուն վերադառնա, միանգամից գիրք վերցնի ձեռքը։ Կարևոր չէ` ինչ գիրք: Եվ սկսում ես մտածել, թե ինչպես վարակել նրանց, ցնցել, շշմեցնել: Իհարկե, այս ամենը կառուցված է ակադեմիական սկզբունքների վրա։ Հեղինակն արդեն ամեն ինչ հորինել է, պետք չէ փորձել ինքնուրույն ինչ-որ բան անել։ Ես պարզապես փնտրում եմ ստեղծագործությունների գաղտնի իմաստները, ծածկագրեր եմ տալիս երեխաներին»,- ասել է Ֆոկինը։
Նշենք, որ դասընթացներն անցկացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: