Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայանա 20 մարզիկով

Առաջնությանը մասնակցում են 42 երկրների 395 շախմատիստներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայանա 20 մարզիկով: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականում են միջազգային կարգի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային կարգի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Դավիթ Գևորգյանը, վարպետության թեկնածու Մանվել Առաքելյանը, ինչպես նաև Ֆիդեի վարպետներ Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը, Վաչե Հովակիմյանը և Հայկ Երիցյանը։ Խաղատախտակների մոտ իրենց ուժերը կչափեն նաև Համլետ Անտոնյանը, Հայկ Մաղաքյանը, Գագիկ Խաչատրյանը և Կիտի Նադանյանը։
Ոչ մի պարտություն․ Արամ Հակոբյանը դարձել է «Pavlodar Open 2024» շախմատի մրցաշարի հաղթող
Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 42 երկրների 395 շախմատիստներ:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում։ Առաջին խաղափուլը կմեկնարկի այսօր` նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին: