ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Մահացել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:
«Ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 8-ին մահացել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կանդաուրովը Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության ղեկավար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին։
Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում։ 2006 թվականից մինչև 2010 թվականը եղել է Մայկոպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության ղեկավարը, 2010-2016 թվականներին եղել է Իսրայելում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, 2019-2020 թթ. -ին՝ Հարավային Օսեթիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։