ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 223-ի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն։
«Մահացել է 223 մարդ, 215-ը՝ Վալենսիայում, 7-ը՝ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում, մեկը՝ Անդալուզիայում»,- գրել է նա X սոցցանցում։
Բացի այդ, նշվում է, որ 78 մարդ դեռ անհետ կորած է համարվում, 48 մահացածների ինքնությունը դեռևս պարզված չէ։
Հոկտեմբերի 29-ին հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի տարբեր շրջաններում։ Հատկապես տուժել են երկրի հարավային և արևելյան շրջանները, որտեղ եղանակային վտանգի մակարդակը բարձրացվել էր առավելագույնի։ Աղետը լուրջ վնաս է հասցրել Վալենսիայի ճանապարհային ենթակառուցվածքին, որը ամենաշատն էր տուժել Իսպանիայի արևելքում։