ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 17 Ուկրաինական ԱԹՍ է որսացել և ոչնչացրել ռուսական չորս շրջանների վրա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«ՀՕՊ – ի հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են 17 Ուկրաինական ԱԹՍ, որոնցից վեցը` Վորոնեժի մարզի տարածքում, վեցը՝ Սարատովի մարզի տարածքում, չորսը` Բելգորոդի մարզի տարածքում և մեկը ՝ Բրյանսկի», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։