ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայ ժողովրդին ժամանակ է պետք իր համար ռազմավարական որոշումներ մշակելու համար, մասնավորապես` Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։
Այդ մասին հայտարարել է ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը կարծում է՝ Հայաստանը մտադիր է համագործակցել Ռուսաստանի հետ։
«Հայկական հասարակությունում տարբեր դիրքորոշումներ կան։ Ղարաբաղյան պատերազմից հետո սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով տեկտոնական փոփոխություններ են եղել Հայաստանի դիրքորոշման մեջ։ Կարծում եմ, որ հայ ժողովրդին ժամանակ է պետք, որպեսզի իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնի»,– SHOT Telegram ալիքին տված մեկնաբանությունում նշել է Սարգսյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ–ում Երևանի հետագա գործողություններին` Սարգսյանը հայտարարել է. «Կապրենք, կտեսնենք»։