Երևանում վճարման կարգը փոխելուց հետո 24,6 մլն դրամով ավելի գումար է հավաքագրվել 7 օրում

Նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել էր 188 474 600 ՀՀ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն նոյեմբերի 1-7-ը հավաքագրել է 24 698 700 դրամով ավելի շատ գումար, քան նախորդող 7 օրերին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը` էլեկտրոնային վճարումներով»,– գրել է Կոստանյանը։
Նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել էր 188 474 600 ՀՀ դրամ։
Նշենք, որ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը։
Հավելենք, որ «TelCell»–ը Երևանի տրանսպորտային համակարգը կսպասարկի 5 տարի, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։
Ցույց տվեք բանկային քարտը, ասեք՝ ճպպացնում եմ քաղաքապետարանի ճակատին․ ավագանու անդամ