ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 տուժած, որից մեկը՝ երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 16:41-ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 թ.) և «Isuzu» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1992 թ.)։ Վթարի հետևանով «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ բեռնատարը կողաշրջվել է:
Բեռնատարի վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ. Ս.-ին (ծնված 2017 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նրանք նույնպես հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RA