«Արմավիր» ՔԿՀ–ի դատապարտյալներին խուզարկելիս հացի մեջ բջջային հեռախոս են հայտնաբերել

Դատապարտյալներից մեկը հատակին է նետել մի տուփ, որում հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik․ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության դեպք են կանխել։ Տեղեկությունը հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։
Ըստ սահմանված կարգի՝ սնունդը բաժանելուց առաջ խուզարկության են ենթարկվել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները։
Դատապարտյալներից մեկին խուզարկելիս սննդի համար նախատեսված սայլակում եղած հացերի մեջ հայտնաբերել են բջջային հեռախոս և wi-fi սարք։
Ծառայողները նկատել են նաև, որ մյուս դատապարտյալը խուզարկությունից առաջ հատակին նետել է ծխախոտի տուփ։ Զննությամբ պարզվել է, որ տուփի մեջ առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 0,50 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված։
Հատակին նետված տուփը, որում թմրամիջոցի նմանվող զանգված է եղել
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
«Սևան» ՔԿՀ–ում դատապարտյալի հանձնուքում 34 բջջային հեռախոս և այլ իրեր են հայտնաբերվել