Ապօրինություններ կան, որոնք արդեն դառնում են քաղաքական խնդիր. Փաշինյանը` Հակակոռուպցիոնում

Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե է գնացել կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին մասնակցելու նպատակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զգացողությամբ` հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա, անարդարություններ, ապօրինություններ կան, որոնք, ըստ նրա, արդեն դառնում են քաղաքական խնդիր: Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին Փաշինյանն այսօր ասել է Հակակոռուպցիոն կոմիտեում՝ կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:
Նա ընդգծել է, որ նոր համակարգ ձևավորելը շատ բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է: Ըստ նրա՝ վերջին երեք տարիներին Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում շատ մեծ և լուրջ ջանքեր են գործադրվել։
«Ասել, որ ընդհանուր առմամբ կա դժգոհություն մեր իրավապահ համակարգի գործունեությունից, ճիշտ չի լինի: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում»,- նշել է կառավարության ղեկավարը։
Նա շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիան արմատախիլ անելու մասով քաղաքական կամքի բացակայություն ընդհանրապես չկա, լրիվ հակառակը։ Պաշինյանը կարծում է` պետք է գտնել լուծումներ, թե որտեղ է խնդիրը, խոսել է նաև դատաիրավական համակարգի մաքսիմալ արդյունավետ աշխատանքի համար ներդրված ջանքերի մասին։
Ձերբակալությունները դաս կլինե՞ն մյուսների համար. փորձագետը` «հայկական» կոռուպցիայի մասին