ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի «Այաքսի» դեմ խաղից հետո իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա կատարված մի շարք հարձակումների ֆոնին Ամստերդամի իշխանություններն արգելել են ցույցեր անցկացնել առաջիկա հանգստյան օրերին։
Վերջին տվյալներով՝ անկարգությունների հետևանքով 5 մարդ է հոսպիտալացվել, 62–ը` ձերբակալվել:
Հիշեցնենք` երեկ երեկոյան Ամստերդամում, որտեղ անցկացվել է ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի «Այաքս»-«Մաքաբի» հանդիպումը, հարձակում է տեղի ունեցել իսրայելական ակումբի երկրպագուների վրա:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է Ամստերդամ ուղարկել երկու ինքնաթիռ՝ «հակաիսրայելական ամբոխի» հարձակումից հետո իսրայելցի երկրպագուներին երկիր վերադարձնելու համար:
Ամստերդամի քաղաքապետը կարգադրել է ոստիկանական ուժեր ուղարկել բախումների վայր։