Հայաստանը տրամադրված է աշխատել Ռուսաստանի հետ․Սարգսյան

Sputnik
«Հայ ժողովրդին ժամանակ է պետք իր համար ռազմավարական որոշումներ մշակելու համար, մասնավորապես` Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ».-SHOT Telegram ալիքին ասել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Հայկական հասարակությունում տարբեր դիրքորոշումներ կան։Ղարաբաղյան պատերազմից հետո սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով տեկտոնական փոփոխություններ են եղել Հայաստանի դիրքորոշման մեջ։ Կարծում եմ, որ հայ ժողովրդին ժամանակ է պետք, որ իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնի»․-հավելել է Սարգսյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Երևանի հետագա գործողություններին` Սարգսյանն ասել է՝ «Կապրենք, կտեսնենք»։ Ըստ Սարգսյանի՝ Հայաստանը տրամադրված է աշխատել Ռուսաստանի հետ։