Հայաստանի պետական խորհրդանիշների` զինանշանի, դրոշի և օրհներգի շուրջ վերջին մի քանի տարիներին պարբերաբար նոր քննարկումներ են ի հայտ գալիս։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև «Քաղպայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ` Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել «Հայաստանի օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Դրա հեղինակներն առաջարկում են տեղափոխել օրհներգի վերջին քառատողը, որ օրհներգն ավարտվի «թող միշտ պանծա Հայաստան» բառերով, ինչպես նշել են նախագծի հիմնավորման մեջ` համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով:
Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ պետական խորհրդանիշների հարցում պետք է զգուշավոր լինել։