ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինական դրոնը հարվածել է Շեբեկինո քաղաքի բազմաբնակարան շենքին, վիրավորվել է տեղի բնակիչ։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինո քաղաքում բազմաբնակարան շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կին է վիրավորվել։ Տուժածը պարանոցի և ոտքի բեկորային վնասվածքներով տեղափոխվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Երկու բնակարանում վնասվել են ապակիները, ներքին հարդարումն ու պատերը», - գրել է Գլադկովն իր տելեգրամյան ալիքում։
Մարզպետը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերի ևս երեք հարձակման հետևանքով կոտրվել են բնակարանի պատուհաններ, վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտ ու մարդատար ավտոմեքենա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։