Թեհրանի համար տարբերություն չկա` ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում. Փեզեշքիան

Իրանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ ընտրությունների արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի համար նշանակություն չունի, թե ով է հաղթել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Etemad Online թերթը։
«Մեզ համար կարևոր չէ, թե ով է հաղթել ԱՄՆ ընտրություններում, քանի որ մեր երկիրը և նրա քաղաքական համակարգը հենվում են ներքին ռեսուրսների վրա», - նշել է Իրանի առաջնորդը՝ մեկնաբանելով ամերիկյան ընտրությունների արդյունքները:
Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև 2016 թվականի ընտրություններից հետո, հաղթել է այս տարվա նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում: Նա, 19-րդ դարի վերջից սկսած, ԱՄՆ-ում առաջին քաղաքական գործիչն է, ում հաջողվել է նախագահական մեկ ժամկետի ընդմիջումից հետո վերադառնալ Սպիտակ տուն։
Քամալա Հարիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել հաղթանակի առիթով. ԶԼՄ
Թրամփի հաղթանակը հայտարարել են ձայների հաշվարկ վարող բոլոր առաջատար լրատվամիջոցները՝ Associated Press գործակալությունը, Fox Nws, CNN, NBC, ABC և CBS հեռուստաալիքները:
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը կողմնակիցների առաջ ելույթ է ունեցել և հայտարարել, որ ընդունում է իր պարտությունը, իսկ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ և շնորհավորել նրան:
Միացյալ Նահանգների ընտրական կոլեգիան դեկտեմբերի 17-ին պետք է քվեարկի թեկնածուների օգտին՝ ըստ ընտրողների կամարտահայտության, իսկ հունվարի 6-ին Կոնգրեսի նոր կազմը կհաստատի քվեարկության արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թ–ի հունվարի 20-ին:
Թրամփը ելույթ է ունեցել հաղթանակից հետո և խոստացել «ոչ թե պատերազմներ», «այլ դրանց ավարտ»