ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Վարչապետ Միխայիլ Միշուստինը Բաքվում կմասնակցի COP-29 կլիմայական համաժողովին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում «Վալդայ» բանավիճային ակումբի նիստի ընթացքում պատասխանելով հարցերին։
Քննարկման մոդերատոր Ֆյոդոր Լուկյանովը հարցրել է, թե արդյոք ՌԴ նախագահն Ալիևից հրավեր ստացել է մասնակցել համաժողովին, ինչին Պուտինը դրական է պատասխանել:
«Ես այնտեղ եմ եղել ոչ այնքան վաղուց։ Մենք նրա հետ (Ադրբեջանի նախագահի – խմբ.) պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։ Այս միջոցառմանը կմասնակցի կառավարության նախագահ Միշուստին Միխայիլ Վլադիմիրովիչը»։
COP 29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։ Հայաստանը, ի թիվս ՄԱԿ-ի անդամ այլ երկրների, հրավեր է ստացել, սակայն մասնակցելու վերաբարյալ դեռևս որոշում չի կայացրել։