ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Իսպանիայի Վալենսիա քաղաքի մուտքի և ելքի մոտ շուրջ 40 կմ խցանումներ են առաջացել ջրհեղեղների պատճառով։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հոկտեմբերի 29-ին ուժեղ տեղատարափ անձրևներ են տեղացել Իսպանիայի մի քանի շրջանում, հատկապես տուժել են հարավային և արևելյան շրջանները։
Ջրհեղեղների հետևանքով ավելի քան 210 մարդ է մահացել և զգալի վնաս է հասցվել Վալենսիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, որտեղ ստիպված են եղել ավելի քան 60 ճանապարհ փակել։