Հարիսը խոստովանել է, որ պարտվել է նախագահական ընտրություններում

Քամալա Հարիս
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քամալա Հարիսը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հրապարակային ելույթում խոստովանել է, որ պարտվել է նախագահական ընտրություններում։
«Այս ընտրությունների արդյունքն այն չէր, ինչ մենք էինք ուզում։ Այն չէր, ինչի համար պայքարում էինք։ Այն չէր, ինչի համար քվեարկում էինք», - ասել է նա` ելույթ ունենալով Վաշինգտոնի Հովարդի համալսարանում ։
Նշենք, որ Հարիսը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Ժամանակին ավարտել է այս բարձրագույն ուսումնական հաստատությունը, քվեարկության օրը այնտեղ է աշխատել նրա ընտրական շտաբը: Նա նաև աշխատել է որպես գործադիր տնօրեն: Այդտեղից Հարիսը պատրաստվում էր երեքշաբթի երեկոյան հաղթական ելույթով դիմել աջակիցներին, բայց այդ ծրագիրը տապալվեց։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քամալա Հարիսը զանգահարել է իր ընդդիմախոս Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նրան ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է ընտրիչների 277 քվե, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ է 270–ը։
Նշենք, որ ԱՄՆ–ում 344 մլն բնակչությունից ընտրելու իրավունք ունի 244 միլիոնը։