Բայդենը դիմել է ազգին․ նա խոստացել է իշխանությունը խաղաղ փոխանցել Թրամփին

Իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսն ավելի վաղ հրապարակային ելույթում ընդունել էր իր պարտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր վերահաստատել է նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու խոստումը:
Ավելի վաղ իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակային ելույթում ընդունել էր, որ նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում պարտվել է:

«Ես նրան (Թրամփին – խմբ.) հավաստիացրել եմ, որ իմ վարչակազմին կհրահանգեմ աշխատել իր թիմի հետ՝ իշխանության խաղաղ և կարգավորված փոխանցման ուղղությամբ»,– հայտարարել է Բայդենն ազգին հղված իր ուղերձում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Բայդենը հավելել է, որ ամերիկյան ժողովուդրն արժանի է դրան։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում էր փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետականը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ 47-րդ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է ընտրիչների 277 քվե, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ էր 270–ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում 344 մլն բնակչությունից ընտրելու իրավունք ունի 244 միլիոնը։