ԱՄՆ-ն Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը վարկաբեկելու արշավ է նախապատրաստում

Հայաստանի և Ռուսաստանի դրոշները. Արխիվային լուսանկար
Արտաքին հետախուզության ծառայության տվյալների՝ ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ապահովել, որ Հայաստանի կառավարության աշխատանքը ճշգրտվի Արևմուտքի շահերից ելնելով և հասարակական-քաղաքական գործընթացներին տրվի հակառուսական բնույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստվում է արշավ կազմակերպել, որն ուղղված է Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ Հայաստանի համագործակցությունը վարկաբեկելուն։ Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։
«Ամերիկյան Պետդեպը նկատելիորեն արագացրել է Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը խթանող մի շարք միջոցառումների աշխատանքները։ Նահանգներում կարևոր են համարում հայկական քաղաքական վերնախավի վրա «ուղղորդող ազդեցության» ուժեղացումը, որպեսզի դրդեն Հայաստանին, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի արևմտամետ զարգացման ձևաչափ», – նշել են մամուլի բյուրոյում։
Ըստ Արտաքին հետախուզության ծառայության տվյալների՝ ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ապահովել, որ Հայաստանի կառավարության աշխատանքը ճշգրտվի Արևմուտքի շահերից ելնելով և հասարակական-քաղաքական գործընթացներին տրվի հակառուսական բնույթ։