«Շատ եմ սիրում հայկական խոհանոցը․ երկու օր հաց չեմ կերել, որ վայելեմ»․ Դենիս Մացուև

Sputnik
Երևանում է վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևը։ Նա Հայաստան է եկել «Երևանյան Հեռանկարներ»-ի հրավերով և երկու մենահամերգ կունենա Երևանում նոյեմբերի 8-ին և 9-ին։ Մացուևը հանդես կգա հատուկ նախագծով՝ «Դասականն ու ջազը»։
Համերգին ընդառաջ նա հարցազրույց է տվել լրատվամիջոցներին և խոստովանել է իր սերը հայկական խոհանոցի հանդեպ։