Վախը միայն համացանցում է․ Ռոբերտ Ղուկասյան

Sputnik
«Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» համաժողովն առաջինն է Կապանում։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ճեպազրույցում խոսել է մարզի զարգացման հեռանկարների մասին։
Անդրադառնալով Sputnik Արմենիայի հարցին, թե Շուռնուխում կամ Ներքին Հանդում մարդիկ իրենց անվտա՞նգ են զգում արդյոք, չե՞ն վախենում, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանել է, որ եթե վախենային այնտեղ չէին մնա։ «Վախը միայն համացանցում է» - ասել է նա։