Սրբուհի Գալյանը գիտակցված համաձայնություն է տվել նախարար նշանակվելու առաջարկին

Sputnik
Արդարադատության նախարարի պաշտոնում այսօր առաջին անգամ լրագրողների հարցերին պատասխանել է Սրբուհի Գալյանը։
Դիտարկմանը, որ նախարարը նաև քաղաքական պատասխանատվություն է ստանձնում և Քաղաքացիական Պայմանագրի, այսպես ասած, բոլոր նախկին մեղքերը նաև նրա ուսերին են դրվելու, Սրբուհի Գալյանը պատասխանել է, որ այդ բեռը նոր չէ։