Կապանում ընթանում է «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանում Իրանի դեսպանը։ Մեհդի Սոբհանիին լրագրողները խնդրել են անդրադառնալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին։
Դեսպանը հայտնել է, որ Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մեհդի Սոբհանին կրկնել է Թեհրանի դիրքորոշումը` իրանական կողմը դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության։