Շենգավիթում ծեծել ու կողոպտել են հովանավորչության առաջարկը մերժած ՍՊԸ տնօրենին

Կալանավորվել է 40-ամյա տղամարդը, ավազակության մյուս մասնակիցները որոնվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ Երևանում ՍՊԸ-ներից մեկի տնօրենին առաջարկել են գումարի դիմաց հովանավորչություն անել, ապա ծեծել ու կողոպտել են նրան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, այցելել է Շիրակի փողոցում գործող ՍՊԸ տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։ Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու նրա հետ գնացած անձինք ծեծի են ենթարկել տնօրենին, ապա աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել 2,5 միլիոն դրամ և հեռացել։
Կորպուսի հրամանատարին հեռացրել են հովանավորչությա՞ն համար. ՀՀ ՊՆ–ն պատասխանել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ավազակություն անելու հատկանիշներով:
40-ամյա տղամարդուն առաջադրվել է մեղադրանք, նա կալանավորվել է։ Պարզվել է նաև մյուս մասնակիցների ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։