ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
«Հրաժարականի պատճառները հայտնի չեն։ Չեմ կարող ասել` դիմումը հաստատվել է, թե ոչ»,–ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Հայրապետյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար էր նշանակել 2023 թվականի փետրվարին։